-
20.10.2020|
15:51
Ֆրանսիացի օրենսդիր Վալերի Բուայեն Սենատին կներկայացնի Լեռնային Ղարաբաղը ճանաչելու և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու առաջարկ:
-
20.10.2020|
15:50
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վասիլի Նեբենզյան, որ նախագահել է նիստը, հայտնել է, որ դռնփակ քննարկումների մասնակիցները կարևորել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկելու անհրաժեշտությունը:
-
20.10.2020|
12:43
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել «ԲիԲիՍի Նյուզաուր»-ին:
-
20.10.2020|
11:07
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
-
20.10.2020|
10:39
Ստեփանակերտում գիշերը խաղաղ է անցել, հրետակոծության, հրթիռակոծության դեպքեր չեն եղել: Առավոտյան էլ Արցախի մայրաքաղաքում խաղաղ է:
-
20.10.2020|
10:24
Նախագահ Պուտինը ողբերգություն անվանեց Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական բախումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: «Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի բնակիչները մեզ համար օտար մարդիկ չեն»՝ ասաց Պուտինը: Ռուսաստանում ապրում ու աշխատում են երկու միլիոն ադրբեջանցիներ ու երկու միլիոնից ավելի հայեր:
-
20.10.2020|
00:58
Բավական է պատերազմում ընդգրկվի նաև Հայաստանի Հանրապետությունը, ինչը միանգամայն հնարավոր է Արցախի անկախության ճանաչումից հետո կամ թեկուզ մինչ այդ Ադրբեջանի կողմից Հայաստանին հարվածները շարունակելու պարագայում, և Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի տարածքներում ռուս-թուրքական պատերազմը կդառնա անխուսափելի:
-
20.10.2020|
00:40
Կորստի ցավը սրտումս հավատում եմ մեր հաղթանակին: Մեր հողում իսկական հերոսներ են կռվում, կռվում են ու հաղթում՝ իրենց արյունով սրբագործելով մի բուռ Արցախը: Իսկ ե՞րբ եմ ապրելու առանց ցավի, իսկ մի՞թե ապրելու ենք առաջվա պես:
-
20.10.2020|
00:28
Թուրքն արդեն Սյունիքն է իր թիրախում պահել, քաղաքական ուժերը դեռ միավորման սահմանադրական ու հակասահմանադրական ձևերի փնտրտուքի մեջ են։
-
20.10.2020|
00:24
Գերմանացի Ֆեզերը նույնիսկ խորամանկություն է անում. անձամբ Դոնալդ Թրամփը դեռ չի խոստովանել, որ Անկարան մեր տարածաշրջան է նետում հազարավոր ահաբեկիչների։ Բայց նա խուսափել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցից. «Նա հիվանդ է», «նա վարակված է կորոնավիրուսով», ինչը չի խանգարում, որ թիկնապահների հետ մեքենայով զբոսնի Վաշինգտոնում։